ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+26 °C, +14 °C ... +26 °C Վաղը`+28 °C
Արցախից Հայաստան տեղափոխված քաղաքացիները կստանան անվճար ամբուլատոր բուժօգնություն և ծննդօգնություն
01:15, 01.10.2020 | mamul.am
3104 | 0

ԱՆ-ը ֆեյսբուքյան էջի միջոցով տեղեկացնում է. «Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հանձնարարությամբ` Արցախից ժամանակավորապես Հայաստան տեղափոխված մեր հայրենակիցները ամբուլատոր բժշկական օգնության և ծննդօգնության անհրաժեշտության դեպքում կարող են դիմել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի պոլիկլինիկա և ծննդատուն, որտեղ անվճար կսպասարկվեն և կօգտվեն ծառայություններից:
Պոլիկլինիկայի հասցեն է` Գյուրջյան 8:
Մանկական բաժանմունք կարող եք զանգահարել 010 կամ 011 63-58-21 հեռախոսահամարով:
Մեծահասակների բաժանմունք կարող եք զանգահարել 010 կամ 011 64-59-20 հեռախոսահամարով:
Շուրջօրյա գործող հեռախոսահամարներ` 011 890303 կամ 8903:
Պոլիկլինիկան աշխատում է ամեն օր, ժամը 9։00-ից մինչև 18։00-ը` բացի շաբաթ-կիրակիից:
Հանգստյան և ոչ աշխատանքային օրերին պոլիկլինիկան աշխատում է 10:00-ից մինչև 16:00-ը:
Գինեկոլոգիական և ծննդօգնությանն առնչվող հարցերով կարող եք դիմել ծննդատուն. հասցեն` Գյուրջյան 6, հեռախոս` 011 60 00 01»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր