ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+12 °C, +12 °C ... +26 °C Վաղը`+25 °C
«Հեյդարը հիմա գերեզմանում շուռ չի գալիս, լույսի արագությամբ պտտվում է». Սուրեն Սահակյան
09:25, 01.10.2020 | mamul.am
7797 | 0

«Քաղաքացու որոշում» կուսակցության գործադիր մարմնի քարտուղար Սուրեն Սահակյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Բայց լուրջ, հատուկ տաղանդ ա պետք ունենալ, որ օդից ընկած փողերով 25 տարի բանակ ստեղծելու լա՜յն հնարավորություններ ունենաս, հակառակորդիդ ամբողջ բյուջեից մեծ միայն ռազմական բյուջե ունենաս ու 4-5 օրում վարի տաս պոտենցիալիդ կեսը՝ էն էլ ՆԱՏՕ-ի ամենամեծ բանակի հրամանատության հետ համագործակցելով։ Ես էլ մեկումեջ նեղվում էի, որ ոչխարների հետ էին համեմատում։ Ասում եմ՝ թշնամուն պետք չի թերագնահատել։ Էլի եմ ասում, բայց դե այլ կերպ սրա արածն անվանելը իրերին իրենց անունները չտալ կնշանակի։ Սրա հերն իմանար՝ վերջը սենց ա լինելու, փոքր ժամանակ գլխին մի բան կսարքեր, ցմահ կնստացներ։ Եթե անդրշիրիմյան կյանքի մասին պատմությունները ճիշտ են, ապա Հեյդարը հիմա գերեզմանում շուռ չի գալիս, է՛, լույսի արագությամբ պտտվում ա»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր