ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +15 °C ... +27 °C Վաղը`+28 °C
«Թուրքիան հայտարարել է, որ կշարունակի ռազմական օժանդակություն ցույց տալ Ադրբեջանին». Նաիրի Հոխիկյան
11:15, 01.10.2020 | mamul.am
5188 | 0

Միջէթնիկ հակամարտությունների փորձագետ Նաիրի Հոխիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը պաշտոնապես հայտարարել է, որ իրենք կշարունակեն աջակցել Ադրբեջանին՝ անկախ միջազգային հանրության կոչերից:
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն պաշտոնապես հայտարարել է, որ Ռուսաստանի պահանջին՝ ռազմական աջակցություն ցույց չտալ Ադրբեջանին, իրենք պատասխանել են հակառակ պահանջով՝ հայերը պետք է զորքերը հանեն Արցախից: Ըստ Չավուշօղլուի՝ ռուսական կողմը հրաժարվել է այդ հարցով դիմել Հայաստանին, ինչից հետո Թուրքիան պատասխանել է, որ կշարունակի ռազմական օժանդակություն ցույց տալ Ադրբեջանին:
Պատերազմը շարունակվում է»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր