ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+12 °C, +12 °C ... +27 °C Վաղը`+28 °C
«Կարևոր տեղեկություններ եմ ուզում հայտնել, որոնք փոխանցել է մեր հետախուզությունը». ԱՀ նախագահի խոսնակ
10:25, 01.10.2020 | mamul.am
12908 | 0

«Մի քանի կարևոր տեղեկություններ եմ ուզում հայտնել, որոնք մեզ է փոխանցել մեր հետախուզությունը: Պարզվում է՝ այս օրերի ընթացքում առաջնագծի տարբեր ուղղություններում Ադրբեջանի զոհերի մեծ մասը եղել են Ադրբեջանում ապրող ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներ: Սրանք հստակ հետախուզական տվյալներ են և շատ կոնկրետ կարող ենք հայտարարել, որ միայն մի ուղղությամբ 148 այլազգի զինվոր է զոհվել: Մի քանի հարյուր զոհեր կան ազգությամբ թալիշների շրջանում, ինչը, ըստ մեր հետախուզության տվյալների, շատ լուրջ դժգոհություն է առաջացրել Ադրբեջանում ապրող ազգային փոքրամասնությունների մոտ»,- այս մասին այսօրվա ճեպազրույցում հայտարարեց ԱՀ նախագահի խոսնակ Վահրամ Պողոսյանը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր