ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
«Ջայլամնե՛ր, մենք հաղթելու ենք 90 միլիոնանոց ոսոխին՝ ձեզ հետ, թե առանց ձեզ». Լ. Խաչատրյան
17:05, 01.10.2020 | mamul.am
7772 | 2

Աժ նախկին պատգամավոր Լյովա Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Աստծու տվածը ձվածեղի հետ մի՛ք շփոթի...
1. Եթե կորցնենք անվտանգության գոտու զգալի հատված, ապա Ռուսաստանը կկորցնի իր ռազմավարական գործընկեր Հայաստանը՝ իր ռազմաբազայով, որին կհետևի Կովկասի, Բելառուսիայի, Միջին Ասիայի կորուստը, իսկ թաթարներն ու բաշկիրները կսպասեն հարմար պահի։
2. Որքան շատ զինվոր կորցնենք պատերազմում, այնքան շուտ կմոտենա այն պահը, երբ Ռուսաստանը կկորցնի իր ռազմավարական գործընկեր Հայաստանը, ռազմաբազան և վերը նշված տարածքները: Ցավով եմ փաստում այս բոլորը։
Եթե Ռուսաստանը կարծում է, որ ժողովրդի բացարձակ մեծամասնության քվեն ստացած վարչապետը թուղթ ու գրիչը ձեռքը կվազի Կրեմլ և կկոնսպեկտավորի՝ ինչ իրեն թելադրում են՝ չընտրված նախագահների պես, սխալվում է, դա չի կարող լինել, որովհետև, դա չի կարող լինել երբեք։
Ջայլամնե՛ր, մենք հաղթելու ենք 90 միլիոնանոց ոսոխին՝ Ձեզ հետ, թե առանց Ձեզ»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր