Մարտունիում վիրավորվել է 24News-ի լրագրող Սևակ Վարդումյանը
15:50, 01.10.2020 | mamul.am
8995 | 0
Մարտունիում ադրբեջանական զինուժի թիրախային կրակի տակ հայտնված լրագրողների խմբում է եղել նաև 24News-ի լրագրող Սևակ Վարդումյանը։ Նա մեջքի շրջանում վիրավորում է ստացել, այս պահին գտնվում է հիվանդանոցի ճանապարհին։ Այս մասին հայտնում է 24News լրատվականը: Ավելի վաղ հայտնել էինք, որ ադրբեջանական հրետակոծությունից վիրավորում է ստացել «Արմենիա» հեռուստաընկերության օպերատոր Արամ Գրիգորյանը, ինչպես նաև լրագրողներ Ֆրանսիայից:
Նյութերի հրապարակումն առանց խմբագրության գրավոր թույլտվության արգելվում է:
Կայքի նյութերի մասնակի/ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց ՄԱՄՈՒԼ.ամ-ին հղման արգելվում է:
Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
Հասցե` Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, Չարենցի 1: