ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+22 °C, +14 °C ... +27 °C Վաղը`+28 °C
Արցախից Երևան եկած կինն արու զավակ է լույս աշխարհ բերել
19:35, 01.10.2020 | mamul.am
3297 | 1

Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բուժկենտրոնը հայտնում է. «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բուժկենտրոնի ծննդատանը քիչ առաջ լույս աշխարհ եկավ փոքրիկ Արթուրը: Արթուրն իր գերդաստանի միակ երեխան է, ով ծնվել է Արցախից դուրս: Այս պահին թշնամուն թեժ հակահարվածներ հասցնող Արթուրի զինծառայող հոր համար որդու ծնունդն ամենասպասված բարի լուրն է: «Արթուրի քույրն անհամբեր սպասում է եղբորը, իսկ ընտանիքս հուսով է, որ շատ արագ վերադառնալու ենք տուն` հայրենի Արցախ»,- նշում է նորածնի մայր Էլլադա Կարապետյանը: Հանձին Արթուրի` առողջություն և անհոգ մանկություն պատերազմների արդյունքում բնականոն կյանքի ռիթմը փոխած բոլոր երեխաներին, համբերություն մայրերին: #ՀաղթելուԵնք»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր