ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +15 °C ... +26 °C Վաղը`+26 °C
Արցախի բժիշկների ուժերով վիրահատվել են ֆրանսիական Le Monde պարբերականի 2 լրագրողները․ ՀՀ ԱԳՆ
19:50, 01.10.2020 | mamul.am
2954 | 0

ՀՀ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել՝ տեղեկացնելով, որ. Արցախի բժիշկների ուժերով վիրահատվել են այսօր Մարտունի քաղաքում Ադրբեջանի ռմբակոծությունից վիրավորված՝ ֆրանսիական Le Monde պարբերականի 2 լրագրողները (Ֆրանսիայի քաղաքացիներ):

«Լրագրողներից Ալան Կավալի վիճակը գնահատվում է կայուն ծանր, իսկ Ռաֆայել Յագոբզադեի վիճակը գնահատվում է միջին ծանր։

Արցախի Հանրապետության կառավարությունը կհոգա վիրավոր լրագրողների տեղափոխումը Ստեփանակերտից Երևան։

Այս հարցով կապ է ապահովվում ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանության հետ»,- նշված է հայտարարության մեջ։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր