ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+8 °C, +3 °C ... +13 °C Վաղը`+16 °C
Էրդողանը պատասխանել է Արցախի վերաբերյալ Պուտինի, Թրամփի և Մակրոնի համատեղ հայտարարությանը
20:20, 01.10.2020 | mamul.am
34794 | 3

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հայտարարել է, որ Արցախի Հանրապետությունում ռազմական գործողությունների դադարեցման ԵԱՀԿ Մինսկի խմբի կոչերն անթույլատրելի են։
«Հաշվի առնելով, որ ԱՄՆ-ն, Ռուսաստանն ու Ֆրանսիան գրեթե 30 տարի անտեսել են այդ խնդիրը, անթույլատրելի է, որ նրանք հրադադարի ուղիներ փնտրեն»,- ասել է Թուրքիայի նախագահը:
Նա ընդգծել է, որ մարտերը տարածաշրջանում կդադարեն միայն այն դեպքում, եթե «հայ օկուպանտները» հեռանան Լեռնային Ղարաբաղից:
Ինչպես արդեն հայտնել ենք, ավելի վաղ Ռուսաստանի, ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը, Դոնալդ Թրամփը և Էմանուել Մակրոնը (որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների ղեկավարներ) համատեղ հայտարարություն են հրապարակել Ղարաբաղի իրավիճակի վերաբերյալ։
Նրանք կողմերին կոչ են արել անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները և նստել բանակցությունների սեղանի շուրջ։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր