ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +15 °C ... +27 °C Վաղը`+28 °C
«ԱՄՆ սենատում սկսվել է ստորագրահավաք». Նարինե Դիլբարյան
22:35, 01.10.2020 | mamul.am
9565 | 0

«Ժառանգություն» կուսակցության նախագահ Նարինե Դիլբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ԱՄՆ սենատում սկսվել է ստորագրահավաք Թուրքիային ՆԱՏՕ-ից հեռացնելու գործընթացի համար: Փենթագոնն արդեն հաստատված և ապացուցված է որակել Սիրայի և Լիբիայի տարածքից իսլամական ահաբեկիչ զինյալների հավաքագրման և օդային ճանապարհով Ադրբեջան տեղափոխելու՝ Թուրքիայի գործողությունները: Աշխարհը պետք է հակաահաբեկչական դաշինք ստեղծի ընդդեմ Թուրքիայի և Ադրբեջանի: Միջազգային ահաբեկչության դեմ պայքարի գիծը հասավ Արցախ-Հայաստան, հայոց պաշտպանական բանակը հերոսաբար պայքարում է ոչ միայն մեր հայրենիքի և խաղաղ բնակչության կյանքի իրավունքի համար, այլև աշխարհը ահաբեկչությունից պաշտպանող վահան է դարձել»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր