ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+12 °C, +12 °C ... +26 °C Վաղը`+27 °C
TikTok-ի գրասենյակը դիմել է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանին
23:00, 01.10.2020 | mamul.am
6471 | 0

Հայաստանի առցանց տարածքում TikTok սոցիալական տեսադարանի աշխատանքն արգելափակելուց հետո ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին են զանգահարել ընկերության գրասենյակից։
«Մեզ զանգահարել և խնդրել են մեր մոնիթորինգի արդյունքները, որպեսզի իրենք հասկանան, թե այդ ատելությունը որտեղից է տարածվում և հասկանան, թե դա ինչ է»,– ասաց ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը։

Պաշտպանը հայտնեց, որ իրենք պատրաստակամություն են հայտնել տրամադրելու մոնիթորինգի արդյունքները։ Առիթից օգտվելով՝ ՄԻՊ գրասենյակն իր մտահոգությունն է հայտնել կայքում վերահսկողության ցածր մակարդակի վերաբերյալ։

«Մենք արձանագրել էինք բռնության կոչերով ու բռնության ագրեսիվ տեսարաններով, այդ թվում՝ սպանություններով հրապարակումներ սոցիալական ցանցերում` Facebook, Tweeter և ամենաագրեսիվն այս իմաստով TikTok-ն էր»,– նշեց Թաթոյանը։

Ավելի վաղ հայտնի էր դարձե, որ TikTok–ում տարածվող հակահայկական քարոզչության ու բռնության կոչերի հետևանքով ՀՀ իշխանությունը հոկտեմբերի 1–ից արգելափակել է TikTok–ի հասանելիությունը հայաստանյան համացանցի տիրույթում։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր