ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+17 °C, +15 °C ... +26 °C Վաղը`+26 °C
«Սա կատակի է նման, բայց ինձ փրկեց գնդակը». իսպանացի լրագրողը պատմել է ադրբեջանական արկից փրկվելու մասին
23:35, 01.10.2020 | mamul.am
8989 | 0

Իսպանացի լրագրող Պաբլո Գոնսալեսին, ով Արցախի Մարտունի քաղաքում ընկել է ադրբեջանական հրետակոծության տակ, հաջողվել է փրկվել: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, նրան հաջողվել է փրկվել «Բարսելոնա» ֆուտբոլային ակումբի տարբերանշանով գնդակի շնորհիվ, որն ընկած է եղել բակերից մեկում և գրավել է նրա ուշադրությունը: Պաբլոն գնացել է այն նկարելու և հրետակոծության պահին նրան հաջողվել է բակում պառկել գետնին և փրկվել:

«Սա կատակի է նման, բայց ինձ փրկեց գնդակը, որը նկատել էի բակում: Գնացի գնդակը լուսանկարելու և բակում կարողացա պառկել և փրկվել: Այս անգամ արկը ինձ շատ-շատ մոտ էր ընկել»,- գրել է Գոնսալեսը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր