ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+6 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+19 °C
ՀՐԱՏԱՊ. հոկտեմբերի 10-ից՝ մարդասիրական հրադադար. Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների համատեղ հայտարարությունը
04:20, 10.10.2020 | mamul.am
26286 | 0

Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները 11 ժամ տևած բանակցություններից հետո հանդես են եկել համատեղ հայտարարությամբ:
Ի պատասխան Ռուսաստանի Դաշնության նախագահ Վ.Վ.Պուտինի ուղերձի և համապատասխան Ռուսաստանի Դաշնության նախագահ Վ.Վ.Պուտինի, Հայաստանի Հանրապետության վարչապետ Ն.Վ.Փաշինյանի և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Ի.Հ.Ալիևի պայմանավորվածությունների` կողմերը համաձայնեցին ստորև ներկայացված քայլերի շուրջ.
1. 2020թ. հոկտեմբերի 10-ի ժամը 12:00-ից մարդասիրական նպատակներով հայտարարվում է կրակի դադարեցման մասին` ռազմագերիների և պահվող այլ անձանց, զոհվածների մարմինների փոխանակման համար` Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի միջնորդությամբ և վերջինիս չափանիշների համաձայն։
2. Կրակի դադարեցման հստակ պարամետրերը կհամաձայնեցվեն հավելյալ։
3.Հայաստանի Հանրապետությունը և Ադրբեջանի Հանրապետությունը, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ, կարգավորման հիմնարար սկզբունքների հիման վրա ձեռնամուխ են լինելու առարկայական բանակցությունների` խաղաղ կարգավորմանը շուտափույթ հասնելու նպատակով։
4.Կողմերը վերահաստատում են բանակցային գործընթացի ձևաչափի անփոփոխությունը։

ՀՐԱՏԱՊ. հոկտեմբերի 10-ից՝ հրադադար. Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների համատեղ հայտարարությունը
Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների համատեղ հայտարարությունը

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր