ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+21 °C, +14 °C ... +27 °C Վաղը`+28 °C
Քիմ Քարդաշյանը համահայկական հիմնադրամին նվիրաբերել է 1 միլիոն դոլար
00:47, 11.10.2020 | mamul.am
21670 | 0

Հայազգի աշխարհահռչակ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանն ինսթագրամյան իր էջում հայտարարել է. «Ինձ համար մեծ պատիվ է իմ աջակցությունը ցույց տալ Համահայկական հիմնադրամին: Ես բազմաթիվ ընկերներների հետ զրուցել եմ Հայաստանում ու Արցախում տեղի ունեցող իրադարձությունների շուրջ և ևս մեկ անգամ գիտակցել, որ պետք է կանխել ճգնաժամը:

Իմ մտքերն ու աղոթքները քաջ տղամարդկանց, կանանց ու երեխաների հետ են: Ես ուզում եմ, որ բոլորը հիշեն՝ չնայած մեզ բաժանող տարածությանը, մենք տարանջատված չենք սահմաններով և միասին հանդիսանում ենք մեկ ամբողջական հայ ազգ:

Համահայկական հիմնադրամը թիրախավորված օգնություն է ցույց տալիս նրանց, ովքեր տուժել են այս ճգնաժամային շրջանում՝ տրամադրելով սնունդ, դեղորայք և կացարան:

Ես նվիրաբերում են 1 միլիոն դոլար և ձեզ էլ հրավիրում եմ միանալ ինձ: Կապ չունի՝ դուք ինձ կօգնեք այս հայտարարությամբ կիսվելով, թե 1 դոլար հանգանակելով: Կարևոր է ամեն մի մանրադրամը:

Եկեք այնպես անենք, որ սա դառնա ողջ պատմության ընթացքում ամենահաջողակ հանգանակությունը: Հոգաչափ շնորհակալ եմ»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր