ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +13 °C ... +27 °C Վաղը`+26 °C
«Նման քայքայիչ պատերազմներից խուսափելու լուծումը գիտություն զարգացնելն է». Արման Յարալյան
04:05, 15.10.2020 | mamul.am
5822 | 0

Ռեժիսոր, մուլտիպլիկատոր Արման Յարալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ՀՀ-ում ավանդաբար եղել ա ինժեներական միտք, ֆիզիկաքիմիական գիտություններից միտք ու փորձ, երևի ամեն ինչ, ինչ պետք էր զարգացում գրանցելու համար, բայց ձախ ոտի ճկույտը չգիտի, թե աջ աչքի մեջ ինչ մազ ա ընկել։
Երբ ասվում ա, որ երկրի կառավարման խնդիրների լուծումները պիտի տան ինստիտուտները, ոչ թե հերթական ընտրված խումբը, դրա համար ա ասվում։
Երբ մենք ամբողջ ռեսուրսը կդնենք գիտության ու ինստիտուտնորի զարգացման վրա, բոլոր օղակները հստակ կիմանան, թե որ սեգմենտում ինչ պոտենցյալ կա ու ինչպես այն ծառայեցնել ընդհանուր նպատակին։
Էս թուրքական օդերի հրեշի դեմն էլ կառնենք, բայց ականջներիս պետք ա օղ անել, որ նման քայքայիչ պատերազմներից խուսափելու լուծումը գիտություն զարգացնելն ա՝ իր բոլոր դրսևորումներով»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր