ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
«Իրաքում ՀՀ դեսպանության պաշտոնական ֆեյսբուքյան էջի կառավարումը խաթարվել էր». ԱԳՆ խոսնակ
23:00, 14.10.2020 | mamul.am
4991 | 0

ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հարգելի գործընկերներ,
Իրաքում ՀՀ դեսպանության պաշտոնական ֆեյսբուքյան էջի կառավարումը խաթարվել էր, որի արդյունքում ԱԳՆ-ն ժամանակավորապես կորցրել է էջի գործունեության նկատմամբ վերահսկողությունը:
Քայլեր են ձեռնարկվում էջի լիարժեք գործունեության վերականգնման ուղղությամբ:
Հայցում ենք ձեր բոլորի ներողամտությունը և շնորհակալություն բոլորին աչալուրջ լինելու համար»:

Ավելի վաղ Իրաքում ՀՀ դեսպանությունը հայտարարություն էր տարածել, թե շուրջ 1000 սիրիացի զինյալներ հրաժարվում են կռվել հայերի դեմ: Կարճ ժամանակ անց գրառումը հեռացվել էր էջից:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր