ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+15 °C, +14 °C ... +26 °C Վաղը`+25 °C
«Ակտիվ քննարկվում է Լեռնային Ղարաբաղում խաղաղապահների տեղակայման հարցը». ՀԱՊԿ գլխավոր քարտուղար
18:25, 15.10.2020 | mamul.am
16745 | 1

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը հայտարարել է Լեռնային Ղարաբաղում խաղաղապաhների հարցի քննարկման մասին: Նա այս մասին հայտնել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ հանդիպումից հետո։
«Այս տարածաշրջանում ակտիվ քննարկվում է խաղաղապահների հարցը»,- ասել է Զասը: Նրա խոսքով՝ արդեն երկխոսություն է ընթանում հակամարտող կողմերի միջև։
Նախօրեին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, որ խաղաղապահների ուղարկումը Լեռնային Ղարաբաղ հնարավոր է միայն Բաքվի և Երևանի համաձայնությամբ:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր