ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+28 °C
«ԱՄՆ-ը պատժամիջոց կսահմանի Իրանին զենք վաճառողների կամ նրանից զենք գնողների նկատմամբ». Փոմփեո
21:40, 18.10.2020 | mamul.am
22840 | 3

Միացյալ Նահանգները պատրաստ է պատժամիջոցներ կիրառել այն իրավաբանական ու ֆիզիկական անձանց նկատմամբ, ովքեր կապ կունենան Իրանին զենք վաճառելու կամ նրանից զենք գնելու գործընթացների հետ: Այս մասին ասվել է ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Փոմփեոյի հայտարարության մեջ: «Պատժամիջոցների տակ կհայտնվեն նաև նրանք, ովքեր կապահովեն տեխնիկական նախապատրաստություն, ֆինանսական աջակցություն կամ այլ ծառայություններ, որոնք կապ ունենան Իրանին զինելու կամ նրանից զենք ձեռք բերելու հետ»,- ասվում է հայտարարությունում:

Ըստ Փոմփեոյի, սեպտեմբերի 19-ից Իրանի նկատմամբ ՄԱԿ բոլոր պատժամիջոցները, այդ թվում՝ զենքի էմբարգոն, իբրև թե, նորից ուժի մեջ են մտել: «Սովորական զինատեսակների որոշակի տեսակների արտահանումն Իրան հանդիսանում է ՄԱԿ ԱԽ 1929 բանաձևի խախտում, իսկ Իրանից ցանկացած զենքի կամ դրա պատրաստանյութերի գնումը՝ 1747 բանաձևի խախտում»,- հավաստիացրել է պետքարտուղարը:

Ըստ նրա, Մերձավոր Արևելքի կայունությամբ շահագրգիռ ցանկացած երկիր պետք է «ետ կանգնի Իրանի հետ ցանկացած տեսակի զենքի գործարքից»:

Հավելենք, որ Իրանի նկատմամբ զենքի էմբարգոյի ժամկետը լրացել էր այսօր՝ հոկտեմբերի 18-ին:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր