ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+26 °C, +14 °C ... +26 °C Վաղը`+25 °C
ՊԲ-ն Ադրբեջանի ԶՈՒ կազմում իսրայելական Sandcat զրահամեքենա է խոցել
01:10, 19.10.2020 | mamul.am
10090 | 1

Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակն Ադրբեջանի Զինված ուժերի կազմում մարտական գործողություններին մասնակցող իսրայելական արտադրության Sandcat զրահամեքենա է խոցել: Այս մասին «Թելեգրամ»-ի իր էջում գրել է ՀՀ Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը՝ ներկայացնելով զրահամեքենայի լուսանկարը:

«Կարևոր պահ: Հայաստանի ռազմական փորձագետները նկատել են, որ տեսանյութում երևում է իսրայելական Sandcat զրահամեքենայի ոչնչացումը: Հաստատում ենք ասվածի իսկությունը»,- գրել է Ստեփանյանը:

Իսրայելական Sandcat զրահամեքենա
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր