ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +13 °C ... +27 °C Վաղը`+26 °C
«Հրադադարի բանալիներն իրականում Մոսկվայում են». Արմեն Աշոտյան
09:20, 19.10.2020 | mamul.am
10487 | 3

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Առաջին անգամ հումանիտար զինադադարը հռչակվեց Ռուսաստանի միջնորդությամբ։ Ավաղ, Ադրբեջանի պատճառով չպահպանվեց։
Երկրորդ անգամ հումանիտար զինադադարը հայտարարվեց Ֆրանսիայի ջանքերով։ Ավաղ, Ադրբեջանի պատճառով կրկին չպահպանվեց։
Այս համատեքստում ՀՀ ԱԳ նախարարի նախատեսվող այցը ԱՄՆ կարող է կարևոր լինել, բայց գերսպասելիքներ ունենալ պետք չէ։
ԱՄՆ-ն գործնական երկու բան կարող է անել. ակտիվացնել ջանքերը որպես Մինսկի խմբի համանախագահ, և նախաձեռնել պատժամիջոցներ ու ռազմամթերքի արտահանման էմբարգո Թուրքիայի և Ադրբեջանի հանդեպ։
Անկախ գեոպոլիտիկ շահերի բարդ կծիկից՝ հրադադարի բանալիներն իրականում, միևնույն է, Մոսկվայում են»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր