ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
Կորոնավիրուսով վարակման 766 և մահվան 10 նոր դեպք
11:05, 19.10.2020 | mamul.am
3452 | 0

ՀՀ առողջապահության նախարարությունը տեղեկացնում է. «Հոկտեմբերի 19-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 65460 դեպք, որոնցից 48208-ը՝ առողջացած, 1091-ը՝ մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 15845 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 349871 թեստավորում:

Այսպիսով` երեկ կատարվել է 1722 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 766 նոր դեպք: Ունենք 104 առողջացած:

Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 74 (տղամարդ), 65 (կին), 83 (կին), 86 (տղամարդ), 68 (կին), 64 (տղամարդ), 74 (տղամարդ), 51 (տղամարդ), 67 (տղամարդ) և 60 (կին) տարեկան։ Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր