ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+17 °C, +15 °C ... +26 °C Վաղը`+26 °C
«Զելենսկին սխալվում է, եթե կարծում է, որ ի դեմս Էրդողանի՝ ունի կայուն ռազմավարական գործընկեր». Պուշկով
11:30, 19.10.2020 | mamul.am
7334 | 2

Ռուսաստանի Դաշնային խորհրդի՝ տեղեկատվական քաղաքականության հարցերով հանձնաժողովի նախագահ Ալեքսեյ Պուշկովը գնահատել է Ուկրաինայի ու Թուրքիայի փոխհարաբերությունները՝ ասելով, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին սխալվում է, եթե հույս է դնում երկու երկրների ռազմավարական գործընկերության վրա։ «Զելենսկին սխալվում է, եթե կարծում է, որ ի դեմս Էրդողանի՝ ունի կայուն ռազմավարական գործընկեր և կկարողանա հույս դնել նրա վրա։ Էրդողանի համար Ուկրաինան ևս մի խաղաքարտ է իր տարածաշրջանային պոկերում և Եվրոպայի, ԱՄՆ-ի ու Ռուսաստանի հետ հարաբերությունների բարդ համակարգում»,- գրել Է Պուշկովը Telegram-ում:

«Եվ «վերադարձնել Ղրիմը» Կիևին նույնպես չի օգնի։ Էրդողանը հավակնոտ է, բայց նա իրատես է քաղաքականության մեջ, գիտի, որ դա անհնար է և Մոսկվայի հետ անհիմն սուր հակամարտությունը նրան պետք չէ»,- կարծում է ռուս սենատորը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր