ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+7 °C, +3 °C ... +13 °C Վաղը`+16 °C
««Անջատում հանուն փրկության» թեզն ինքնորոշման իրավունքի իրականացման ծայրաստիճան եղանակն է»․ Ե. Կիրակոսյան
14:15, 19.10.2020 | mamul.am
5808 | 0

«Շփոթ չառաջացնելու համար հստակեցնեմ, որ «անջատում հանուն փրկության» գաղափարը, որ հնչեցվել է վարչապետի կողմից, նույնն է, ինչ որ ինքնորոշման իրավունքը, ուղղակի ինքնորոշման իրավունքի իրականացման ծայրաստիճան եղանակն է։ Չեմ կարծում, որ այդ թեզը հնչեցնելը ժխտում է այն հանգամանքը, որ անջատումը վաղուց տեղի է ունեցել։ Ընդ որում, անջատումը տեղի է ունեցել Խորհրդային Միությունից․ փաստ, որ երբեք Լեռնային Ղարաբաղը չի եղել անկախ Ադրբեջանի կազմում։ Դա շատ կարևոր արձանագրում է»,- այս մասին այսօրվա ասուլիսում հայտարարեց ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը։

«Անջատում հանուն փրկության» թեզը ինքնորոշման իրավունքի իրականացման ծայրաստիճան եղանակն է»․ Ե Կիրակոսյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր