ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+11 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
«ՌԴ ԱԳՆ-ը Թուրքիայի հետ շփումների ժամանակ բարձրացնում է վարձկանների հարցը». Միխայիլ Բոգդանով
20:05, 19.10.2020 | mamul.am
6762 | 0

Ռուսաստանը թուրքական կողմի հետ շփումների ժամանակ բարձրացնում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում Սիրիայի և Լիբիայի վարձկանների հարցը։ Այս մասին լրագրողներին հայտարարել է Մերձավոր Արևելքի և Աֆրիկայի երկրների հարցերով ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ, ԱԳ փոխնախարար Միխայիլ Բոգդանովը։

«Մենք քննարկում ենք բոլոր հարցերը»,- ասել է նա:

Պատասխանելով ճշտող հարցին, թե արդյոք շփումների ընթացքում ռուսական կողմը նշո՞ւմ է հակամարտության գոտում վարձկանների մասնակցության անընդունելիությունը, փոխնախարարը դրական է պատասխանել:

Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ-ում խորը մտահոգություն էին հայտնել հակամարտության գոտում ռազմական գործողություններին մասնակցելու նպատակով անօրինական զինված խմբավորումների, մասնավորապես, Սիրիայից և Լիբիայից գրոհայինների տեղափոխման վերաբերյալ տեղեկատվության կապակցությամբ: Մոսկվայում վստահություն են հայտնել, որ նման գործընթացները հանգեցնում են ոչ միայն լարվածության մեծացմանը, այլև երկարաժամկետ սպառնալիք են ստեղծում տարածաշրջանի բոլոր երկրների անվտանգության համար:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր