ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+15 °C, +13 °C ... +24 °C Վաղը`+27 °C
Այսօր ՊԲ հրթիռահրետանային զորքերի մասնագիտական տոնն է
17:30, 19.10.2020 | mamul.am
4053 | 0

Այսօր ՊԲ հրթիռահրետանային զորքերի մասնագիտական տոնն է: Պաշտպանության բանակը հաղորդագրություն է տարածել. «Պատերազմի Աստծո երդվյալները ինչպես 20-րդ դարավերջի մեր գոյապայքարում, ապրիլյան դիմակայության օրերին, այնպես էլ սեպտեմբերի 27-ին վերսկսված և առայսօր շարունակվող մարտական գործողություններում փայլուն են իրականացնում առաջադրված մարտական խնդիրները՝ անչափելի մեծ կորուստներ պատճառելով թշնամական զինուժի անխտիր բոլոր զորատեսակները ներկայացնող ստորաբաժանումներին և հսկայական աջակցություն ցուցաբերելով ՊԲ-ի պաշտպանվող ու գրոհող ստորաբաժանումներին:
ՊԲ-ի հրթիռահրետանային զորքերի և բազում՝ իրոք վիրտուոզ հրետանավորների մասին դեռ շատ է խոսվելու: Իսկ առայժմ՝ պատերազմական փոքրիկ տեսաբացիկ, որի հասցեատերերը հրետանավորի բարձր առաքելությունը կատարող բոլոր զինվորականներն են, կամավորականներն ու պահեստազորայինները»:

Այսօր ՊԲ հրթիռահրետանային զորքերի մասնագիտական տոնն է
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր