ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +14 °C ... +27 °C Վաղը`+28 °C
Թուրքիան Սիրիայից վարձկանների նոր խումբ է տեղափոխել Ադրբեջան
20:25, 19.10.2020 | mamul.am
6610 | 0

«Մարդու իրավունքների դիտարկման սիրիական կենտրոն»-ը հայտնում է, որ Թուրքիան Սիրիայից վարձկանների նոր խումբ է տեղափոխել Ադրբեջան: Վերջին խումբը բաղկացած է եղել «Ալ Համզաթ» դիվիզիայի, «Սուլթան Մուրադ» և այլ խմբավորումների ավելի քան 400 վարձկանից: Նրանք պետք է ավելի վաղ տեղափոխվեին Ադրբեջան, սակայն սիրիացի վարձկանների տեղափոխումը հետաձգվել է հրադադարի համաձայնության պատճառով: Սիրիացի վարձկանների թիվն արդեն հասել է առնվազն 2050-ի:
«Մարդու իրավունքների դիտարկման սիրիական կենտրոն»-ի աղբյուրի համաձայն՝ առաջնագծում գտնվող սիրիացի վարձկանները հայտնվել են լուրջ ճնշման տակ, նրանք սթրեսային վիճակում են, որոշ զինյալներ հրաժարվել են կռվելուց, իրենց վճարումներից և վերադարձել են Սիրիա՝ փախչելով ընթացող կատաղի մարտերից:

«Թուրքիայի կողմից աջակցություն ստացող խմբավորումներում զոհերի թիվն աճել է այն պատճառով, որ նրանց ուղարկել են առաջնագիծ: Ադրբեջանում հայկական ուժերի դեմ մարտական գործողությունների ընթացքում զոհված սիրիացի զինյալների թիվը երեկվա դրությամբ հասել էր 143-ի։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր