ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +15 °C ... +27 °C Վաղը`+28 °C
Ծայրահեղ ծանր վիճակում հոսպիտալացված 13-ամյա Ռոբերտը դուրս է գրվել վերակենդանացման բաժանմունքից
20:50, 19.10.2020 | mamul.am
2977 | 0

«Սուրբ Աստվածամայր» ԲԿ մամուլի խոսնակ Գևորգ Դերձյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ադրբեջանական կողմի հրետակոծումից ծայրահեղ ծանր վնասվածքներ ստացած 13-ամյա Ռոբերտի առողջության մեջ դրական դինամիկա կա: Վիճակն արդեն կայուն է: Դուրս է գրվել վերակենդանացման բաժանմունքից, բայց կշարունակի բուժվել «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում:
Նա և իր ընտանիքը սեպտեմբերի 27-ին ստիպված են եղել փախչել իրենց տնից՝ Մարտակերտից, որը Ադրբեջանը հրետակոծում էր, սակայն, ճանապարհին մեքենային ԱԹՍ է հարվածել: Ընտանիքի բոլոր անդամները ծանր վնասվածքներ են ունեցել, ամենից շատ տուժել էր Ռոբերտը»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր