ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+12 °C, +12 °C ... +27 °C Վաղը`+28 °C
Գերմանիան, Իսպանիան, Իտալիան, Հունգարիան և Մալթան արգելափակել են Թուրքիայի դեմ ԵՄ պատժամիջոցները
21:45, 19.10.2020 | mamul.am
40657 | 0

Գերմանիան, Իսպանիան, Իտալիան, Հունգարիան և Մալթան արգելափակել են Թուրքիայի դեմ ԵՄ պատժամիջոցները: Այս մասին գրում է Greek City Times-ը՝ մանրամասնելով, որ պատճառն անօրինական ներգաղթյալների նկատմամբ վախն է, ինչպես նաև՝ տնտեսական մի շարք հանգամանքներ:

Գագաթաժողովին Հունաստանին աջակցել են Ֆրանսիան, Ավստրիան և Սլովենիան:

Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը նախորդ գագաթաժողովի ժամանակ ասել է. «Պարզ է, որ երկար ճանապարհ ունենք անցնելու, որպեսզի մեր եվրոպացի գործընկերներին բացատրենք, թե ինչու է այդ հարցը կարևոր ոչ միայն Հունաստանի և Կիպրոսի համար, այն նաև Եվրոպայի և Արեւելյան Միջերկրական ծովում աշխարհաքաղաքական կայունության համար: Կարծում եմ, ամեն հանդիպումից հետո այդ ուղղությամբ պետք է երկար աշխատանք տանել»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր