ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +3 °C ... +14 °C Վաղը`+16 °C
«Բարձր երաժշտությունը միացրած քաղաքում պտտվելով՝ մենք չենք օգնում մեր զինվորներին». Ալբերտ Հովհաննիսյանի հայր
22:30, 19.10.2020 | mamul.am
8415 | 0

Միասնական տեղեկատվական հարթակում Արծրուն Հովհաննիսյանի հետ համատեղ ճեպազրույցի ժամանակ, Արցախա-ադրբեջանական սահմանին զոհված Ալբերտ Հովհաննիսյանի հայրը՝ Արտակ Հովհաննիսյանը, կոչ արեց աշխարհասփյուռ հայերին և հայրենակիցներին՝ կանգնել Բանակի կողքին. «որպեսզի մեր երեխաները չդառնան նահատակված հերոսներ, այլ կենդանի հերոսներ...

Բոլոր այն մարդիկ, ովքեր կարող են ինչ-որ կերպ օգնել մեր բանակին, թող օգնեն...Բարձր ձայնով երաժշտություն լսելով քաղաքում պտտվելով՝ մենք չենք օգնում և չենք ոգևորում մեր զինվորներին: Մենք՝ բոլորս, պարտավոր ենք նրանց կողքին լինելու»,- ասաց Արտակ Հովհաննիսյանը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր