ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+12 °C, +12 °C ... +26 °C Վաղը`+27 °C
Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները Վաշինգթոնում կհանդիպեն ԱՄՆ պետքարտուղարի հետ
22:50, 19.10.2020 | mamul.am
9021 | 0

Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներն ուրբաթ օրը, հոկտեմբերի 23-ին, Վաշինգթոնում կհանդիպեն ԱՄՆ պետքարտուղար Մայք Փոմփեոյի հետ: Այս մասին գրում է POLITICO-ն:

Դեռևս հայտնի չէ՝ արդյոք տեղի կունենա երկու երկրների նախարարների երկկողմ հանդիպում:

ԱՄՆ կառավարության փաստաթղթերի համաձայն, որոնց ծանոթացել է POLITICO-ն, Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը Փոմփեոյի հետ կհանդիպի ուրբաթ առավոտյան: Դրանից հետո տեղի կունենա Փոմփեոյի հանդիպումը Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի հետ:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր