ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+26 °C, +14 °C ... +26 °C Վաղը`+27 °C
«Դուք պատերազմն սկսեցիք արդեն պարտված, որովհետև վախկոտի հոգեբանություն ունեք». Լալա Մնացականյան
23:15, 19.10.2020 | mamul.am
5288 | 0

Դերասանուհի Լալա Մնացականյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ես անվերապահ հավատում եմ ՄԵՐ ՀԱՂԹԱՆԱԿԻՆ: Եվ իմ հավատը մեկ վայրկյան իսկ չի թուլացել սկսած այն օրից, երբ հարձակվեցին մեզ վրա: Դուք արդեն պարտված էիք, երբ սկսեցիք այս պատերազմը: Դուք այնքան վստահ էիք ձեր ուժի, տեխնիկայի, վարձու զինյալների վրա, որ ժամերի հարց էիք համարում հայ ժողովրդի բնաջնջումը: Դուք պարտված էիք նույնիսկ այն ժամանակ, երբ վստահ էիք աշխարհի լռության վրա, և առավել քան վստահ էիք, որ նույնիսկ մեր իբր «բարեկամները» կխառնվեն միայն այն ժամանակ, երբ երկիրը բաժանելու հերթը գա: Դուք պատերազմն սկսեցիք արդեն պարտված, որովհետև վախկոտի հոգեբանություն ունեք: Վախկոտը հարձակվում է միշտ ոհմակով, զինված և միայն ՄԵՆԱԿԻ վրա: Դուք պարտված եք, քանի որ չգիտեք, որ ՄԵՆԱԿԸ միշտ հաղթում է, որովհետև իր մեջ ԱԶԳԻ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԱՀՌԵԼԻ ՈՒԺՆ է: Դուք պարտված եք, քանզի չգիտեք, թե դա ինչ ուժ է: Դուք պարտված եք, որովհետև չգիտեք որ գոյություն ունի ՏԻԵԶԵՐԱԿԱՆ ՉԳՐՎԱԾ ՕՐԵՆՔ. հաղթանակը միայն տրվում է ՄԻԱՍՆԱԿԱՆ ՈԳԻ ՈՒՆԵՑՈՂԻՆ»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր