ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+25 °C, +13 °C ... +25 °C Վաղը`+24 °C
«Քանի դեռ քաղաքային տրանսպորտը չի վերահսկվում, քովիդի թվերն աճելու են». Կարինե Հարությունյան
05:05, 20.10.2020 | mamul.am
3240 | 0

Լրագրող Կարինե Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Էլի ասեմ. քանի դեռ քաղաքային տրանսպորտը չի վերահսկվում, քովիդի թվերն աճելու են: Երեք երթուղային բաց թողեցի, վերջը տաքսի նստեցի: Լիքն են, նախատեսվածից ավելի ուղևոր են վերցնում, չորս-հինգ հոգի կանգնած իրար վրա են շնչում, և պարտադիր ամեն երթուղայինում երկու-երեքը առանց դիմակի են կամ իջեցրած: Նույնը՝ ավտոբուսներում, առաջվա պես լցվում են, հատկապես առավոտյան և երեկոյան: Փողոցում, բաց տարածքում դիմակ դնելը չի փրկելու, եթե փակ տարածքում կարգը խախտողներ կան: Ի դեպ, արդեն խանութներում էլ են նկատվում հատուկենտ անդիմակավորներ»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր