Լրագրող Կարինե Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Էլի ասեմ. քանի դեռ քաղաքային տրանսպորտը չի վերահսկվում, քովիդի թվերն աճելու են: Երեք երթուղային բաց թողեցի, վերջը տաքսի նստեցի: Լիքն են, նախատեսվածից ավելի ուղևոր են վերցնում, չորս-հինգ հոգի կանգնած իրար վրա են շնչում, և պարտադիր ամեն երթուղայինում երկու-երեքը առանց դիմակի են կամ իջեցրած: Նույնը՝ ավտոբուսներում, առաջվա պես լցվում են, հատկապես առավոտյան և երեկոյան: Փողոցում, բաց տարածքում դիմակ դնելը չի փրկելու, եթե փակ տարածքում կարգը խախտողներ կան: Ի դեպ, արդեն խանութներում էլ են նկատվում հատուկենտ անդիմակավորներ»: |