ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +3 °C ... +13 °C Վաղը`+16 °C
«Եթե ուզում եք ցավս կիսել, հորդորեʹք ձեր ամուսիններին, եղբայրներին ու որդիներին՝ ճակատ գնալ». Կարին Տոնոյան
23:45, 19.10.2020 | mamul.am
18400 | 1

«Հայ Ասպետ» կրթադաստիարակչական բարեգործական հիմնադրամի հիմնադիր-տնօրեն Կարին Տոնոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ես իմ ԱՄԵՆԱԹԱՆԿԻՆ տվեցի իմ ԱՄԵՆԱԹԱՆԿԸ:

Բայց ես էլ լուռ սգալու իրավունք և ուժ չունեմ, որդուս արյունը հրամայում է.
Վաղը վարչապետը կմեկնի Մոսկվա բանակցությունների:
Դիմում եմ երկրի 1-ին դեմքին՝
Պարո՛ն վարչապետ, բանակցության սեղանի շուրջ նստելու պահին անպայման հիշեք՝
Դուք դեռ շատ մայրերի չեք հանձնել նրանց որդիների մարմիններն անգամ, ուրեմն որևէ պայմանով, լսո՞ւմ եք՝ որևէ պայմանով չհանձնեք այն հողերը, որոնց վրա նրանք ընկել են, չդավեք մեր որդիների թափած արյանը: Այս պատերազմում մենք ՀԱՂԹԵԼՈՒ ԵՆՔ, կես ճանապարհին չկանգնեք. որդուն կորցրած մայրերը այլևս Երկրի վրա չեն ապրում, նրանք ապրում են Երկնքի ու Երկրի միջև, որտեղից ամեն ինչ ավելի տեսանելի է, որտեղից Տիեզերական ճշմարտությունն ավելի մոտ է....... Հավատացեք մեզ՝ մենք հաղթել ենք արդեն:
ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿՎԱՐԵՔ ՀԱՂԹՈՂԻ ԴԻՐՔԵՐԻՑ, սա մեր՝ որդեկորույս մայրերի, միակ պահանջն է:
Առայժմ այսքա՛նը:
Աստված ինձ չներեց, որ հայրենիքս իրենից շատ սիրեցի......
Ես գիտեմ, որ հարյուրավոր, գուցե նույնիսկ հազարավոր մարդիկ կցանկանան ինձ ցավակցել.... Շնորհակալ եմ բոլորից, բայց ես պահանջելու եմ բոլորին՝ երբևէ չգալ ու չփորձել ցավակցել....
Ես ցավակցելու կարիք չունեմ, ինձ նման հազարավոր մայրեր կան հիմա:
Բայց ունեմ պահանջ.....
1. Ինձ համար ամենամեծ ցավը վերջին օրերին հնչող հայտարարություններն են, թե ճակատում զինվոր է պետք: Եթե ուզում եք ցավս կիսել, ապա հորդորեք ձեր ամուսիններին, եղբայրներին ու որդիներին ճակատ գնալ՝ շարունակելու մեր որդիների գործը, հասնելու հաղթանակի, որովհետև միայն հաղթանակի դեպքում մեր որդիների կորուստն իմաստ կունենա, և մեր կորստի ցավը կմեղմանա.....
2. Յուրաքանչյուր ցավակցող թող որդուս՝ Մենուայիս անունից հստակ գումար փոխանցի Հայաստան համահայկական հիմնադրամին:
Այսքանը:
Վաղը ես կվերադառնամ դպրոց և «Հայ ասպետը» կվերածվի ճակատի համար աշխատող շտաբի: Նրանք ովքեր ուզում են մեր կողքին լինել, 2 օրից զանգահարեք, կասենք՝ ինչ անել»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր