ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +14 °C ... +26 °C Վաղը`+25 °C
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը քննարկել է ԼՂ հակամարտության գոտում հրադադարի ռեժիմը վերահսկելու հարցը
08:20, 20.10.2020 | mamul.am
8706 | 0

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը քննարկել է ԼՂ հակամարտության գոտում հրադադարի ռեժիմի վերահսկողության ապահովման անհրաժեշտությունը: Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը պետք է կարգավորվի բացառապես խաղաղ ճանապարհով: Այդ մասին փակ նիստի ավարտին լրագրողներին հայտնել է ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան:

«Այժմ անհրաժեշտ է ապահովել հրադադարի կատարումը։ Դա ամենահրատապ հարցն է, քանի որ նման համաձայնություն է ձեռք բերվել, բայց չի պահպանվել»,-ասել է նա: Գլխավոր խնդիրը մնում է այն, թե ինչպես ապահովել դրա կատարման վերահսկողությունը։
«Այդ հարցը, իհարկե, քննարկվել է խորհրդակցությունների ընթացքում, և խորհուրդը բավական միասնական մուտեցում է ցուցաբերել»,- շարունակել է մշտական ներկայացուցիչը: Միևնույն ժամանակ նա պարզաբանել է, որ տարածաշրջան ՄԱԿ-ի դիտորդական առաքելություն իրականացնող պատվիրակություն ուղարկելու համար «անհրաժեշտ կլիներ անվտանգության խորհրդի հատուկ մանդատ»: «Դա արագ գործընթաց չէ»,- նշել է դիվանագետը»: Նա չի բացառել, որ դիտարկմամբ կարող է զբաղվել ԵԱՀԿ պատվիրակությունը, առավել ևս, որ այդ կազմակերպությունը կարգավորման գործընթաց է վարում:
«Թե ով կլինի այնտեղ, ինչ կարգավիճակով, դեռ քննարկվող հարց է մնում»,- հավելել է նա:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր