ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+24 °C, +13 °C ... +24 °C Վաղը`+24 °C
«Կան նաև թուրք զինծառայողների նկարները»․ Դավիթ Բաբայանը՝ ադրբեջանցի պատգամավորին
13:45, 20.10.2020 | mamul.am
10275 | 0

RTVI-ի եթերում հաղորդավար Հարրի Կնյագնիցկին Արցախի նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանի և Ադրբեջանի Միլի Մեջլիսի պատգամավոր Սամեդ Սեիդովի հետ քննարկել է Արցախում տիրող իրավիճակը: «Մենք ունենք տվյալներ, որ 2003-2004թթ-ից սկսած մինչև 2019թ․ Ուկրաինայից հսկայական քանակությամբ ռազմական տեխնիկա է առաքվել Ադրբեջան, այդ թվում՝ տարբեր տեսակի հրթիռներ, տանկեր: Բացի այդ, մենք ուղղակի ականատեսն ենք այն փաստի, որ ղարաբաղյան առաջին պատերազմի ընթացքում Ադրբեջանի վարձկանների շարքում են եղել ուկրաինացի հազարավոր կամավորներ։ Այժմ, բացի Մերձավոր Արևելքի զինյալներից և ահաբեկիչներից, մենք նաև տեսնում ենք այլ երկրների ակտիվ մասնակցությունը»,- ասել է Բաբայանը։
Ադրբեջանի ներկայացուցիչը նշել է, թե տարբեր մեղադրանքներ են հնչում Ադրբեջանի հասցեին՝ կապված վարձկանների հետ, սակայն չեն ներկայացվում դրանց ապացույցները։ Նա նաև հայտարարել է, թե Հայաստանը ռազմական օգնություն է ստանում քաղաքացիական չվերթներով։
«Ի՞նչ եք կարծում, ինչպե՞ս կարելի է քաղաքացիական չվերթներով տեղափոխել ասենք հրթիռներ կամ «Սմերչ» համակարգեր։ Ինչպե՞ս է դա տեխնիկապես հնարավոր: Բնականաբար հնարավոր չէ: Ինչ վերաբերում է վարձկաններին, ունենք տեսանյութեր, նրանց խոսակցությունների ձայնագրությունները, ավելին, կան հարյուրավոր լուսանկարներ, կան նաև թուրք զինծառայողների նկարները։ Իհարկե մենք ունենք բոլոր ապացույցները»,- արձագանքել է Դավիթ Բաբայանը։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր