ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+7 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
«Սա ահազանգ է համանախագահների համար». Շավարշ Քոչարյան
14:20, 20.10.2020 | mamul.am
7616 | 0

«ԵԱՀԿ Մինսկի խմբի երեք համանախագահներից առավել ակտիվ են Ռուսաստանը, Ֆրանսիան: Հիմա ԱՄՆ-ի միանալն է կարևոր... Մենք պետք է գիտակցենք, որ տվյալ պարագայում մեկ հարց է երեք համանախագահների մոտ՝ որպեսզի ոչ թե հայտարարվի հրադադար, այլ պահպանվի, իրականացվի»,- լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը՝ անդրադառնալով հակառակորդի ագրեսիվ գործողություններին:

«Եվ պատահական չէ, որ փակ քննարկումը, որը եղավ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում, հենց սրան էր նվիրված: Ներկա փուլում համանախագահներն ունեն մեկ մանդատ՝ նպաստել, որ կողմերը փոխզիջումների միջոցով հասնեն ընդհանուր հայտարարի: Երկրորդ մանդատն այն է, որ նրանք, որպես ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի մշտական անդամ, թույլ չտան, որ վերսկսվեն ռազմական գործողությունները, ինչպես վերսկսվեց 2016 թվականին, և հիմա էլ նորից վերսկսվեց. աա իրենց համար ահազանգ է»,- ասաց Շավարշ Քոչարյանը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր