ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+19 °C, +11 °C ... +21 °C Վաղը`+25 °C
«Հեռացրե՛ք Էրդողան անունով քաղցկեղը, քանի դեռ այն չի տարածվել»․ Հովիկ Կեուչկերյան
15:35, 20.10.2020 | mamul.am
7922 | 0

«Թղթե տունը» իսպանական հայտնի հեռուստասերիալում Բոգոտայի դերակատար, իսպանահայ դերասան Հովիկ Կեուչկերյանը հանդես է եկել տեսաուղերձով՝ իր աջակցությունը հայտնելով Հայաստանին և Արցախին:

«Ես հայ եմ և իսպանացի։ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը, ինչպես միջազգային մամուլն է այն անվանում, իրականում հակամարտություն չէ, այլ ագրեսիա, ներխուժում և օկուպացիա, դա հստակ փորձ է Էրդողանի Թուրքիայի և Ալիևի՝ կողմից հայ ժողովրդի դեմ մի նոր ցեղսպանություն սկսելու: Դա ավելին է, քան պատերազմը: Հայաստանն Արցախի հետ միասին ունի 3.150.000 բնակչություն, Թուրքիան Ադրբեջանի հետ միասին ունի 92 մլն բնակչություն: Բացի այդ, Ադբեջանն ու Թուրքիան միասին վերցրած ունեն 25 անգամ ավելի ուժեղ և տեխնիկապես ավելի զինված բանակ, քան հայկականը: Եվ կարծես թե այդ ամենը քիչ է, նրանց շարքերում են նաև վարձկաններ և սիրացի ու լիբիացի ահաբեկիչներ, որոնց վարձել են, որպեսզի սպանեն թե՛ հայ զինվորականներին, թե՛ խաղաղ բնակիչներին: Ես պնդում եմ, որ դա ավելին է, քան պատերազմը: Հայաստանը մտադիր չէ զավթել ինչ-որ մեկին և ոչ էլ կոտորել կամ պատերազմել որևէ մեկի հետ: Կա 3 մլն հայ, ովքեր ուզում են ապրել խաղաղ և բարգավաճել իրենց մայր հայրենիքում, աշխարհի բոլոր հայերի սուրբ երկրում, բայց հերթական անգամ ստացվում է, որ այդ իրավունքը չունենք։ Հեռացրե՛ք Էրդողան անունով քաղցկեղը, քանի դեռ այն չի տարածվել: Եթե ոչ, վաղ, թե ուշ ստիպված կլինեք գործ ունենալ ձեր իսկ Ադոլֆ Հիտլերի հետ 21-րդ դարում»,-ասել է նա:

«Ես պնդում եմ, որ սա ավելին է, քան պատերազմ»․Հովիկ Կեուչկերյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր