ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+23 °C, +13 °C ... +24 °C Վաղը`+27 °C
«Կանադան կասեցրել է Թուրքիային ռազմական սարքավորումներ տրամադրելու արտոնագիրը». Լենա Նազարյան
16:00, 20.10.2020 | mamul.am
4099 | 0

ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Լենա Նազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Կանադան կասեցրել է Թուրքիային ռազմական սարքավորումներ տրամադրելու արտոնագիրը:

Սա ես նշում եմ միայն մի նպատակով, որ ՇԱՐՈՒՆԱԿԵՆՔ քաղաքական, քաղաքացիական ու դիվանագիտական բոլոր հասանելի գործիքներով պայքարել, որ Ադրբեջանն ու Թուրքիան զրկվեն հեղինակությունից, վստահությունից, գործընկերներից, տնտեսական օգուտից, միջազգային հարաբերություններից: Նորից՝ ես մեծապես ապավինում եմ մեր բանակին, մեր դիվանագետներին ու մեր Սփյուռքին»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր