ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+18 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+28 °C
«Այդ կրակոցները դեռևս ագրեսիա չեն». Շավարշ Քոչարյանը՝ ՀԱՊԿ-ին դիմելու մասին
16:25, 20.10.2020 | mamul.am
5159 | 0

«Եկեք արձանագրենք, որ մենք հիմա փաստացի գտնվում ենք պատերազմի մեջ: Եվ միջազգային հանրության արձագանքը, պետությունների, տարբեր երկրների..., ամեն ինչ որոշվում է մարտի դաշտում: Նա, ով հույսը դնում է, թե օտարը կգա կօգնի՝ դատապարտված է: Թուրքիայի երևալը բացահայտ խոսում է նրա մասին, որ խոսքը ոչ միայն պատերազմում պարտություն կրել-չկրելուն է վերաբերում, այլ, այո, խոսքը վերաբերում է հնարավոր ցեղասպանությանը: Դրա համար մենք մեր մարտը պետք է տանենք վճռական՝ հաղթենք, որից հետո կտեսնենք՝ ինչ հարգանքով կվերաբերվեն միջազգային կազմակերպությունները»,- այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը:

Հարցին՝ մարտի դաշտի՞ց է կախված, թե դիվանագիտական հարթակում ինչպիսին կինի հաջողությունը, պատասխանեց, որ դիվանագետները միշտ պիտի գործեն, բայց հաղթանակը շատ մեծ հնարավորություն է տալիս դիվանագետին:

Հարցին, թե ինչո՞ւ Հայաստանը չի դիմում ՀԱՊԿ-ին, քանի որ կրակոցներ են եղել նաև ՀՀ տարածքում, Շ. Քոչարյանն ասաց. «Այդ կրակոցները դեռևս ագրեսիա չեն: Եթե եղավ հարձակում Հայաստանի վրա, այո՛, նախ մենք ինքներս պետք է դիմենք ՄԱԿ-ին, ապա ՀԱՊԿ-ին»,- նկատեց ԱԳ փոխնախարարը՝ հավելելով, որ բոլոր այն քայլերը, որոնք այս պահի համար անհրաժեշտ են, արվում են:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր