ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+19 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+28 °C
«Իրավիճակի առավել բարդացման պահին անցանք կտրուկ հակահարձակման». Հայկ Մարտիրոսյան
19:10, 20.10.2020 | mamul.am
25085 | 1

Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Դժվար է ընդհանրացնելը, բայց, կարծես թե, սկսվում է այն, ինչ ասում էինք վաղուց:
Իրավիճակի առավել, գրեթե անչափ բարդացման պահին մենք վերջապես Խոդաֆերինի հատվածում անցանք կտրուկ հակահարձակման:
Օդում թշնամու ակտիվության պակասման պայմաններում մեր ցամաքային զորքերն ունակ են գործելու անհավատալի սխրանքներ:
Հարավի այլ հատվածներում իրադրության մասին կլռենք:
Հուսանք` կտրուկ հակահարձակումները կդառնան ողջ ճակատի բնորոշիչ մեր համար: Մենք հակահարձակումներին այլընտրանք այլևս չունենք:
Վիճակը, դատելով հենց միայն պաշտոնական տեղեկատվությունից, հեշտ չէ, բոլորովին հեշտ չէ, բայց հենց այս պայմաններում է անհրաժեշտ անցնել ամենահանդուգն գործողությունների:
Այդտեղ է մեր հաջողության գրավականը»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր