ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+11 °C, +11 °C ... +24 °C Վաղը`+27 °C
Պուտինն ու Մակրոնը քննարկել են ղարաբաղյան հարցը
21:15, 20.10.2020 | mamul.am
9167 | 0

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հեռախոսազրույց են անցկացրել՝ քննարկելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտու շուրջ զարգացող իրավիճակը: Այս մասին հայտնում է Կրեմլի ծառայությունը՝ նշելով, որ երկու երկրների ղեկավարները հեռախոսազրույցի ընթացքում շեշտել են Հայաստանի և Ադրբեջանի միջև՝ կրակի դադարեցման մասին ձեռք բերված պայմանավորվածությունների պահպանման կարևորությունը: «Մանրամասն քննարկվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտու շուրջ իրավիճակի զարգացումը։ Վլադիմիր Պուտինը տեղեկացրել է ռազմական գործողությունների հետագա էսկալացիայի կանխման և Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի քաղաքական-դիվանագիտական կարգավորման նպատակով բանակցությունների շուտափույթ վերսկսման ուղղությամբ ձեռնարկվող քայլերի մասին: Շեշտվել է հոկտեմբերի 10-ին և 17-ին հակամարտող կողմերի միջև ձեռք բերված՝ կրակի դադարեցման մասին պայմանավորվածությունների պահպանման կարևորությունը»,- ասված է հայտարարությունում: Հեռախոսազրույցի ընթացքում ընդգծվել է Ռուսաստանի և Ֆրանսիայի՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների, ինչպես նաև ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի գծով սերտ համակարգումը շարունակելու պատրաստակամությունը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր