ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+24 °C, +14 °C ... +26 °C Վաղը`+28 °C
«Առաջին հարվածային ալիքին հակառակորդը 1000-ից ավել թռչող սարք է կիրառել». Ա. Հովհաննիսյան
21:20, 20.10.2020 | mamul.am
22829 | 0

«Իմ մոտավոր հաշվարկներով` առաջին հարվածային ալիքը, որի ժամանակ հակառակորդը հարվածներ է հասցրել միայն ԱԹՍ-ներով և մեծ հրթիռային միջոցներով, միաժամանակ օդում եղել է 1000-ից ավելի թռչող սարք, կրկնում եմ՝ միաժամանակ»,- Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասաց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:

«Ձեր նկարագրություններից հետո ես պիտի հարցնեմ, թե ո՞նց ենք մենք դիմանում»,- Հովհաննիսյանից հետաքրքրվեց Պետրոս Ղազարյանը:

Ի պատասխան ՊՆ ներկայացուցիչն ասաց. «Բա հենց խնդիրը սա է. զինվորական գործից հասկացող մասնագետները շատ լավ հասկանում են, որ մեր դիմադրությունը և շատ հաճախ տեղ-տեղ մեր հակահարձակումները դա զուտ դատարկ խոսքեր չեն, որ ես ասում եմ՝ հերոսություն է անում մեր բանակը: Դրանք դատարկ խոսքեր չեն. ռազմական գիտության գլուխգործոցներ են մեր բանակի կողմից իրականացվում»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր