ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+11 °C, +3 °C ... +12 °C Վաղը`+16 °C
«Մենք շատ լավ զինված, դուխավորված ենք». վիրավորված կամավոր Հ. Բաղդասարյան
22:55, 20.10.2020 | mamul.am
4274 | 0

«Մենք շատ լավ, զինված, դուխավորված, շատ ընտիր մեր մարտական դաշտում կռիվը տանում ենք: Դե ինչ անենք, 3 պետության դեմ ենք կռվում, իրենք չեն էլ հաղթելու մեզ, ինչ էլ ուզում է անեն»,- այսօր կայացած ասուլիսի ժամանակ ասաց նախկին պայմանագրային զինծառայող, այս պատերազմին կամավոր մասնակցած և վիրավորված Հարություն Բաղդասարյանը:

Նա հայտնեց, որ թեպետ նա այժմ վիրավոր է, բայց պատրաստ է վերադառնալ սահման՝ կռիվը շարունակելու. «Ես էս վիճակին՝ իմ թևը քցեց, ես կարամ հենց հիմա էլ գնամ, դուխս հերիքում ա ամեն ձևի: Զինվորներն էլ հիվանդանոցում պառկած բժիշկներին ասում են՝ մեզ բուժի, որ գնանք սահման»,- ասում է պատերազմին մասնակցած կամավորը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր