ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+24 °C, +14 °C ... +26 °C Վաղը`+28 °C
«Մոնիթորների հետևը պահ մտած հեշտ է խորհուրդներ տալը. միացե՛ք ԶՈՒ-ին». Ա. Հովհաննիսյան
23:05, 20.10.2020 | mamul.am
5950 | 0

Այսօր ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանն ասուլիսի ժամանակ անդրադարձավ հասարակության շրջանում տարածվող այն տրամադրություններին և հայտարարություններին, թե իբր գերատեսչությունները հասարակությունից թաքցնում են առաջնագծում տիրող իրավիճակի իրական պատերը: Հովհաննիսյանն անդրադարձավ նաև այն անձնաց, ովքեր պարբերաբար վերլուծություններ են ներկայացնում և խորհուրդներ տալիս, թե ինչպես պետք է գործեն ՀՀ Զինված ուժերը ինչ-որ իրավիճակում:

«Շատ հաճախ մոնիթորների հետևը նստած, կասեի նույնիսկ` պահ մտած, ներողություն արտահայտությանս համար, հեշտ է խորհուրդներ տալ: Եթե ուզում եք, միացե՛ք մեր Զինված ուժերին, մտե՛ք պայքարի մեջ ու տեսեք, որ որևէ բան չենք թաքցնում, գնացե՛ք ու ձեր աչքերով տեսեք»,- ասաց Հովհաննիսյանը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր