ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+7 °C, +3 °C ... +13 °C Վաղը`+16 °C
«Չափազանց կարևոր է այս պահին «Զինծառայողների ապահովագրության» hիմնադրամին աջակցելը». Բաբկեն Թունյան
00:10, 21.10.2020 | mamul.am
3928 | 0

ԱԺ պատգամավոր, տնտեսագետ Բաբկեն Թունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սիրելիʹ հայրենակիցներ,
Շատ, չափազանց կարևոր է այս պահին «Զինծառայողների ապահովագրության» hիմնադրամին աջակցելը։
Առաջարկում եմ ռեսուրսները որոշ ժամանակով կենտրոնացնել այս հիմնադրամի վրա, որտեղից գումարներն ուղղվելու են ռազմական գործողությունների ընթացքում զոհված և հաշմանդամություն ստացած մեր զինծառայողների ընտանիքներին։
Այնպես որ, եթե ցանկանում եք գումար փոխանցել և չգիտեք՝ որ հիմնադրամին, ապա այս պահին ճիշտը «Զինծառայողների ապահովագրության» (կամ, ինչպես ասում են, 1000 դրամների) հիմնադրամին փոխանցելն է։
Ահա հղումը՝ https://www.1000plus.am/hy/
Այս պահի դրությամբ, նվիրատվությունների ծավալը 2.26 մլրդ դրամ է։ Ֆիքսենք այս թիվը և գործի անցնենք։
Շնորհակալ կլինեմ, եթե տարածեք այս գրառումը»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր