ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
«Ասորի ազգը ևս մասնակցում է պատերազմին». Նաիրի Հոխիկյան
01:00, 21.10.2020 | mamul.am
5362 | 0

Միջէթնիկ հակամարտությունների փորձագետ Նաիրի Հոխիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ասորի ազգը ևս մասնակցում է պատերազմին․․․

Արցախը կանգուն պահելու համար պայքարում է ոչ միայն հայ ժողովուրդը։ Հայաստանի ասորական համայնքն արդեն մարտադաշտ է ուղարկել մոտ 140 մարդու՝ ժամկետային, կամավորական և պայմանագրային ծառայության: Հայաստանի ասորիները ևս զոհեր ունեն։ Արդեն 4 ասորի կյանք է տվել հայկական հողերի համար։
Հայ ժողովրդի բարեկամ այս ազգն իր ներդրումն ունի նաև թիկունքային աշխատանքներում։ Պատերազմի 24 օրվա ընթացքում ասորիները 6 մեքենա հումանիտար օգնություն են ուղարկել Արցախ՝ զորքին և բնակչությանը, Արզնիում բազմաթիվ արցախցիներ ժամանակավոր կացարաններ են ստացել հենց ասորիների տներում:
Ռուսաստանից և մի շարք այլ երկրներից ասորի գործարարները հսկայական գումար են փոխանցել «Հայաստան» համահայկական հիմնադրամին։ Ասորական մի կազմակերպություն էլ արցախցի 1400 ընտանիքի համար հումանիտար օգնություն է ուղարկել, որը տեղ կհասնի օրերս։

Փառք հայ ազգի մեծ բարեկամ ասորի ազգին»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր