ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+15 °C, +5 °C ... +15 °C Վաղը`+20 °C
«Ֆրոնտից հետ եկած մեծ-մեծ փրթողների մի մասը վախկոտ դասալիք է». Վարդան Օնանյան
01:55, 21.10.2020 | mamul.am
11564 | 0

Հաղորդավար Վարդան Օնանյանն, ով վիրավորում էր ստացել Արցախում, ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Տղերք, ես լավ եմ: Մի երեք ամսից լրիվ լավ կլինեմ:
Խնդրում եմ, խուճապ տարածողներին մի երկու լեն չափալախ տվեք, թող սսկվեն: Ֆրոնտից հետ եկածներին էլ շատ միʹ լսեք, մեծ-մեծ փրթողների մի մասը վախկոտ դասալիք է, հազար պատճառ կբերեն իրենց ոչնչությունն արդարացնելու համար։
Նվնվոցները թողեʹք, ուժեղներին էլ միʹ խանգարեք:
Հ.Գ.
Իմ տպավորությամբ խուճապ են տարածում նաև փրկության աղոթքների մասին գրառումները, իբր էնքան վատ ենք, որ միայն աստված կփրկի, իսկ ուժը, քաջությունը, զենքը, ռազմավարությունն այլևս անելիք չունեն:
Մտքում աղոթեք, հեչ պարտադիր չէ ՖԲ-ում դրա մասին գրելը:
Հաղթելու ենք, այլ տարբերակ չկա»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր