ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +5 °C ... +15 °C Վաղը`+20 °C
«Մի քանի ժամում կարող ես հաղթող կողմից պետություն կորցնելու վտանգի առջև կանգնել». Հայկ Սահակյան
06:05, 21.10.2020 | mamul.am
63289 | 0

«Քաղաքացու որոշում» կուսակցության անդամ Հայկ Սահակյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Պատմությունից գիտեք հաստատ 100-ամյա, 30-ամյա պատերազմների մասին (էն ժամանակ ձիերով էին տեղաշարժվում), կամ ասենք պատերազմի ժամանակ մի ճակատում ամիսներ շարունակ թեժ մարտեր ու անթիվ բախումներ էին տեղի ունենում՝ ստրատեգիական առավելություն ձեռք բերելու կամ բեկում մտցնելու համար։
Հիմա գերձայնային ինքնաթիռները, հեռակառավարվող անօդաչուները, բազմապիսի թևավոր հրթիռները սովորական են դարձել, կյանքի ռիթմը անհավանական թափ է առել այն աստիճան, որ ոչ թե ամիսներ, օրեր, այլ՝ մի քանի ժամում կարող ես հաղթող կողմից պետություն կորցնելու վտանգի առջև կանգնել։
Այս քարտեզ/նկարը դրա վառ արտահայտությունն է․ դեռ երեկ Ալիևը հաղթարշավ էր կազմակերպել մեր սահմանների հարավային մասում՝ ընդհուպ մոտենալով մինչև Իշխանաձոր, ու մեր որոշ շրջանակների մոտ պանիկան հասել էր մաքսիմումի, իսկ այսօր մեր բանակի փայլուն օպերացիայի արդյունքում պարզվեց, որ ձախ կողմում միայնակ մնացած թշնամական զորքը պարզապես թակարդի մեջ է ու դատապարտված է կոտորման։ Իսկ աջ կողմում գտնվող զորքը դատապարտված է որոշ ժամանակ հետո նույն ճակատագրին արժանանալուն։
Սա նոր տեսակի պատերազմ է, այստեղ տարածքային ձեռքբերումներն ու կորուստները, զինատեսակների առավելությունները (մի քանի օր առաջ «Բայրաքթար»-ներն անլուծելի խնդիրներ էին առաջացնում մեր բանակի համար, իսկ այսօր երամներով ենք խփում դրանց) խիստ ժամանակավոր են ու հարաբերական բնույթ են կրում։
Մի՛ շտապեք տրվել պանիկայի, հանձնվել թշնամուն կամ ոխերիմ բարեկամի, ձեր վախերով մի՛ վարակեք կողքիններին, ընդամենը քիչ հետո դուք կարող եք անհեթեթ վիճակում հայտնվել։ Պահպանեք սառը դատելու ունակությունը․ պատերազմը դեռ չի ավարտվել, մենք մեզ ներսից թուլացնելու իրավունք չունենք։
Մենք հաղթելու ենք, որովհետև հաղթանակն այլընտրանք չունի»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր