Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Իսկական արվեստագետները մեր երկրի աղն են: Նաև նրանք են վերածնելու հետպատերազմական Հայաստանը: Ճիշտ կլիներ եթե կրթական, գիտական, մշակութային և հասարակական սերուցքը մարտի գնար այն պահին երբ կամ եթե դա բացառիկ անհրաժեշտություն դառնա անխտիր բոլորի համար և անխտիր բոլորիս` բացարձակ մասնակցությունը կոնկրետ մարտադաշտում այլևս անքննարկելիորեն վճռորոշության հանգամանք ձեռք բերի: Այդ պահին մենք դեռ չենք հասել: Հուսանք` չենք էլ հասնի: Տեղեկացնենք, որ երեկ կռվի դաշտում զոհվել է մնջախաղաց-դերասան Հովհաննես Հաջինյանը: |